Գերդաստաններ

Սայաթ Նովայի տաղերի առաջին թարգմանիչը, Էրեբունի-Երևան տոնակատարության նախաձեռնողները. Հասրաթյաններ. «Գերդաստաններ»

Նա մտավոր լայն հնարավորությունների տեր գիտնական է, նա է առաջին անգամ  վրացերենից և թուրքերենից  թարգմանել և հրատարակության պատրաստել Սայաթ Նովայի բոլոր խաղերը։ Մորուս Հասրաթյանին և նրա քրոջ որդուն՝ Գրիգոր Հասրաթյանին են պարտական Էրեբունի-Երևան տոնակատարության ստեղծման համար, և, վերջապես, նա է Անահիտ դիցուհու արձանի գլխին վերաբերող արժեքավոր բացահայտումներ արել։

Հանրահայտ բանասեր, պատմաբան Մորուս Հասրաթյանը սերում էր Սյունյաց  մելիքների  ընտանիքից։ Չափազանց  ունևոր այս ընտանիքը ձեռք էր մեկնում բոլոր  անօգնականներին, լավ հասկանալով նաև կրթության կարևորությունը։

Ավարտելով Երևանի պետական համալսարանի պատմա-բանասիրական  ֆակուլտետը, ասպիրանտական կրթությունն ստացավ Լենինգրադում՝ աշակերտելով հայտնի հայագետներ  Նիկողայոս Մառին ու Հովսեփ Օրբելուն։ Մորուսը աստիճանաբար խորացավ բանասիրության ու պատմագիտության մեջ՝ գրելով մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ՝ նոր բացահայտումներով։

Ստալինյան բռնաճնշումներ տարիներին, ինչպես շատերին, այնպես էլ Հասրաթյանին, մեղադրեցին ազգայնականության մեջ և երկու տարի բանտում և հիվանդանոցում տառապելուց հետո (ի դեպ` նույն մահճակալին, որի վրա գամվել էր նաև հիվանդ Չարենցը), կիսամեռ վիճակում ազատվեց և բարեբախտաբար ողջ մնաց։

Նա իր ուսանողներին ուսուցանում էր այնպես, որ նրանք խորությամբ պատկերացնեն պատմությունն ու հասարակական օրենքները։

Մորուս Հասրաթյանի Հայոց հնագույն ճարտարապետության Անահիտ դիցուհու արձանի գլխի արժեքավոր բացահայտումները մեկ անգամ ևս հայտնեցին աշխարհին, որ հայերը դեռ հեթանոսական ժամանակներից ունեցել են բարձրակարգ ճարտարապետություն ու քանդակագործություն։

Այսօր ողջ հանրությունը Հայաստանի պատմության թանգարանում կարող է տեսնել Բրիտանական թանգարանից բերված Անահիտ դիցուհու բրոնզե արձանի գլուխը ու հիանալ հայկական հեթանոսական շրջանի քանդակագործությամբ։

Սայաթ-Նովայի երգերը վրացերենից ու թուրքերենից հայերեն է թարգմանել Մորուս Հասրաթյանը, որը բացառիկ աշխատանք է։

Մորուս Հասրաթյանի թոռնուհիներին նույնպես գրավել է պապի մասնագիտությունը։ Մեծանալով պատմաբանների միջավայրում՝ նրանք ևս ընտրել են պատմաբանի մասնագիտությունը։

Ծիծեռնավանքի մասին Մարիուս Հասրաթյանը համոզված շեշտում էր, որ այն հայկական հեթանոսական տաճար է։

Կարդացեք նաև

Back to top button