Մարզերում երիտասարդները հաճախ կաշկանդվում են իրացնելու սեփական հնարավորությունները, պայմանավորված տեղի մտածելակերպի առանձնահատկություններով, ավանդույթներով, ենթակառուցվածնքերի բացակայությամբ։
Գավառ համայնքում խնդիրն առավել ակնառու է դարձել տեղի ունեցած համայնքների խոշորացման գործընթացի հետևանքով, երբ գրեթե ամեն ինչ կենտրոնացել է հենց Գավառ քաղաքում եւ վարչական շրջաններում բնակվող երիտասարդների համար առաջացել են բարդություններ։
Ի՞նչ ծրագրեր են իրականացվում Գավառ համայնքի վարչական շրջաններում բնակվող 15-29 տարեկան երիտասարդների համար, կարողությունների զարգացման եւ համայնքային նախաձեռնությունների իրականացման խթանման միջոցով։
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են «Բայազետ» կենտրոնի ծրագրերի ղեկավար Ավետիք Խոստեղյանը և «Փոփոխություն երիտասարդներից» ծրագրի մասնակից Ռոման Մարինոսյանը: