Ձեր փաստաբանը

Կամավորության իրավական կարգավորումները. «Ձեր փաստաբանը»

Անցյալ տարի ընդունվել է «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքը։ Օրենքը կարգավորում է հարաբերություններ՝ կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքների, կամավոր աշխատանքի սուբյեկտների, վերջիններիս իրավունքների ու պարտականությունների շրջանակի, կամավոր աշխատանքի ծախսերի վճարման հետ կապված։

  • Ի՞նչ է կամավոր աշխատանքը։
    • Ո՞վքեր կարող են լինել կամավոր՝ ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Կարծում եմ սահմանափակումներ չկան օրինակ երկքաղաքացիների հետ կապված, այդպես է՞:
    • Կամավորներն ունեն իրավունքների և պարտականությունների որոշակի շրջանակ։ Որո՞նք են դրանք:
    • Հանգստի ռեժիմի և ընդմիջումների հետ կապված ի՞նչ իրավակարգավորումներ են գործում կամավորի համար:
    • Ֆինանսական կամ կամ գույքային ի՞նչ միջոցներ կարող են տրամադրվել կամավորին և ի՞նչ նպատակով:
    • Կամավորի և կազմակերպության միջև կնքվում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը` քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագիր է, որը կնքվում է որոշակի ժամկետով։ Ո՞րն է կամավոր աշխատանքի մասին պայմանագրի կնքման կարգը:
    • Գործող օրենքի համաձայն, կամավորը կարող է գործուղվել օտարերկրյա պետություն՝ կամավոր աշխատանք կատարելու նպատակով։ Ո՞ր դեպքերում է դա իրականացվում, երբ կամ օտարերկրյա պետությունից պահանջ, թե կազմակերպությունն իր նախաձեռնությամբ և որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում մեր պրակտիկայում։
    • Այսօր շատ երկրներում ԲՈՒՀ ընդունվելու համար պահանջվում է կամավոր լինելու պահանջը։ Արդյո՞ք կամավոր աշխատանքի մասին պայմանագիր ներկայացնելը՝ բավարար պայման է կամավոր աշխատանքը հաշվի առնելու համար։
    • Ի՞նչ առավելություն ունի կամավորը՝ հետագայում աշխատանք փնտրելիս։

    «Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի ու աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Հարությունյանն է։

    Կարդացեք նաև

    Back to top button