ԿարևորՔաղաքական

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովում նախագահ Էմանուէլ Մակրոնի ելույթից մի հատված է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ․

«Նախագահ Մակրոնը ֆրանսախոս երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների առջև: «Մենք բոլորս կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 33 տարվա մեջ առաջին անգամ անցկացվում է Ֆրանսիայում:

Գագաթնաժողովին մասնակցող 100 բարձրաստիճան հյուրերի թվում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Back to top button