ԿարևորՄիջազգային

Բոսնիայում առնվազն 21 մարդ զոհվել է ջրհեղեղի հետևանքով

Բոսնիայում արտակարգ դրություն է հայտարարվել, ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Հորդառատ անձրևներ են տեղացել Յաբլանիցայում, որի հետևանքով հեղեղվել են քաղաքի փողոցներն ու շինությունները:

Ջրերի հոսքը նաև սողանքներ է առաջացրել, փլուզվել են ճանապարհներ՝ ծածկելով բնակավայրերը տիղմով:

Բոսնիական լրատվամիջոցները հայտնում են, որ մոտակա քարհանքի քարերն ընկել են Դոնյա Յաբլանիցա գյուղի վրա՝ վնասելով տները։

Պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն 10-ը մարդ դեռևս անհետ կորած է համարվում, տասնյակ մարդիկ վիրավոր են:

Փրկարարները փակել են Յաբլանիցան՝ արգելելով կողմնակի անձանց մուտքը որոնողական աշխատանքների ընթացքում:

«Կիլոմետրերով ճանապարհներ այլևս գոյություն չունեն, գրեթե բոլոր կամուրջները ավերվել են», — ասել է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումից Հուսեյն Հոջիչը տեղական հեռուստատեսությանը: «Էլեկտրականություն չկա, հոսանքի բոլոր սյուները ընկել են։ Հեռախոսային գծեր չկան»։

Յաբլանիցայի հրշեջ կայանը հայտնել է, որ քաղաքն ամբողջովին անհասանելի է, քանի որ փակ են ճանապարհներն ու չեն գործում գնացքները։

Back to top button