Սփյուռքի ձայնը

«Բելգիայի հայերի կոմիտեն» քաղաքական ու մշակությային կապեր է ստեղծում Հայաստանի ու Բելգիայի միջև. «Սփյուռքի ձայնը»

Հոկտեմբերի 13-ին Բելգիայում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ։ Այս ընտրություններин, ինչպես Եվրախորհրդարանի ընտրություններин, մասնակցելու են շատ հայեր։ «Բելգիայի հայերի կոմիտեն», որը 100 տարի առաջ է ստեղծվել, մեծ աշխատանքներ է տարել և տանում թե՛ պետական մարմինների ներկայացուցիչների, թե՛ հայ այն անհատների հետ, որոնք իրենց թեկնածությունն են դնելու:

«Բելգիայի հայերի կոմիտեն» այսօր ղեկավարում է Ռոբերտ Ունուսյանը։ Երիտասարդ իրավաբանը ծնվել է Հայաստանում, փոքր տարիքում տեղափոխվել Բելգիա և հայանպաստ մեծ աշխատանք կատարել, ինչն էլ նպաստել է  նրա՝ այս կարևոր և պատասխանատու պաշտոնը զբաղեցնելուն։

«Մեր կոմիտեն տարբերվում է մյուսներից նրանով, որ ստեղծվել է ցեղասպանությունից մազապուրծ հայերի կողմից, և նպատակն է եղել Բելգիայի կառավարությանը հասցնել այն բոլոր խնդիրները, որոնք ունեին այդ երկրում ապրող հայերը։ Այսօր էլ մեր կոմիտեն քաղաքական աշխարհում բավականին ճանաչված է, մեր ձայնը լսելի ենք դարձնում հայկական այլ կառույցների ու անհատների հետ։ Կոմիտեն ակտիվ լոբբինգով չի զբաղվում։ Մեր հիմնական խնդիրն է համյանքային կյանքի կազմակերպումն ու հայ մարդկանց խնդիրները տարբեր պատկան մարմիններին ներկայացնելը՝ քաղաքական աշխարհի հետ կապ պայհպանելով ու հարաբերություններ կարգավորելով», – ասում է Ունուսյանը։

100 տարվա գործունեությունը
«100 տարում շատ բան է փոխվել, սակայն ամենամեծ փոփոխությունը հայության հոսքն է այս երկիր ու թվի ավելացումը։ Դրա արդյունքում կապը Հայաստանի հետ ավելի է սերտացել։ Հայաստանցիների գործունեություն է  ավելացել։ Դրա շնորհիվ այսօր մշակութային համագործակցությունենք հաստատում, քաղաքկան առումով նույնպես կապեր ստեղծում Հայաստանի հետ։

Ապրիլի 24-ին, օրինակ,  բարձրաձայնում են ոչ միայն մեր պատմության ու մեր դեմ իրագործած ցեղասպանության, այլև  Հայաստանի այսօրվա իրավիճակի մասին։ Եթե տարիներ առաջ ցեղասպանության կամ Հայաստանի մասին խոսելը դժվար էր կամ անհնար, այսօր մեզ ճանաչում են ու մեր խնդիրները լսում»։

Բելգիացի հասարակությունը և հայերը
«Մենք շատ սերտ համագործակցում ենք այլ համայնքերի հետ։ Քանի որ բելգիական հասարակության մեջ  հայերի թիվը մեծացել է, բելգիացիները  հայերին հեռու ազգ չեն դիտարկում։ Հայերը թե՛ ընկեր, թե՛ ամուսին, թե՛ կին ու գործընկեր են։ Շատերը սկսում են ճանաչել  Հայաստանն ու  հայերին՝ Բելգիայում բնակվող հայերի շնորհիվ։ Եվ քանի որ վերջին շրջանում Հայաստանը կապերն ուզում է ընդլայնել Եվրոպայի հետ, հետաքրքրություն է առաջացել նաև դրա շնորհիվ, սակայն դեռ շատ անելիքներ ունենք միասին։ Ու թեև  դա կոմտեի ծրագրերի մեջ չի մտնում, սակայն թե՛ առևտրաարդյունաբերական պալատն է զբաղվում կապերի ընդլայնմամբ, թե՛ կոմիտեն, թե՛ անհատները։ Կազմակերպում ենք այնպիսի միջոցառումներ, որոնք կհետաքրքրեն բելգիացիներին։ Սա պետական ռազմավարություն պետք է դառա, ինչին մենք պատրաստ ենք  աջակցել»։

Ընտրություններն ու հայերը
«Անդրադառնալով առաջիկա ընտրություններին, Ռոբերտ Ունուսյանը նշում է, որ կոմիտեն քաջալերում և աջակցում է բոլոր այն հայ թեկնածուներին, որոնք որևէ ընտրության են ուզում մասնակցել։ Նշելով Եվրախորհրդարանի ընտրությունները՝ ավելացնում է, որ թեև ազգությամբ հայ պատգամավորներ չունեցանք խորհրդարանում, սակայն հայ թեկնածուները տարբեր այլ պաշտոններ են զբաղեցնում և ճանաչում ձեռք բերում ողջ պետությունում։ Առաջիկա ընտրություններում և ընդհանրապես՝ քաղաքական կյանքում, պետք է ներդրում ունենալ, ինչը բացակայել է  տարիներ շարունակ։ Մենք աշխատում ենք բացը լրացնել։ Ունենք լավ ընկերներ քաղաքական դաշտում, և նրանք նույնպես ցանկություն են ունենում ճանաչել մեր երկիրը։ Մենք էլ այդ հարաբերությունները կօգտագործենք մեր երկրի խնդիրները նրանց միջոցով բարձրացնելու համար»։

Back to top button