Վլադիլեն Բալյանն ապրեց 97 տարի։ Մինչև կյանքի վերջն ակտիվ էր, մասնակցում էր մշակութային կարևոր իրադարձությունների, ուներ ուրույն կարծիք։
Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Սիրարփի Ենգիբարյանն ասում է. «Բալյանին անցյալ դարում ուղարկում էին բոլոր «նեղ տեղերը»»:
Նա ոտքի է կանգնեցրել Հայաստանի առաջին երաժշտական ուսումնարանը, որը Լենինականում էր գտնվում։ Դրան հետևել է պարարվեստի ուսումնարանի կայացումը, ֆիլհարմոնիկը, հետո` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանը։
«Բայց կոմպոզիտորը հասցնում էր նաև գրել իր երաժշտական գործերը, գրեց հուշեր իր ուսուցիչների մասին, արձագանքում էր բոլոր հետաքրքիր երաժշտական երևույթներին», – ասում է Սիրարփի Ենգիբարյանը։
Նա ամենուր էր, և որտեղ էլ գնար, անում էր ամեն ինչ` հայկական մշակույթի զարգացման, կայացման համար։