Ադրբեջանական ակտիվությունը լկտի եւ խուլիգանական բնույթ է կրում, ասում են
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի խախտման և դիվերսիոն ակտերի դեպքերը վկայում են նրա մասին, որ մեր երկիրը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում: Ադրբեջանական զինուժի ցուցաբերվող ակտիվությունը կրում է ավելի լկտի և ավելի խուլիգանական բնույթ, քան տարիներ առաջ, կարծում է նախկին պատգամավոր, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը։ Ղարաբաղյան հակամարտության գործընթացին մասնակցող պետությունները առաջին հերթին հետադնդում են սեփական շահերը, համոզված է նա։
Ադրբեջանական կողմի ձեռնարկված հրետակոծությունները և դիվերսիոն գործողությունները համակարգված են, համոզված է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ըստ նրա՝ այս քայլերը կրում են շարունակական բնույթ, քանի որ հակառակորդը տրամադրված չէ ձեռնպահ մնալ զինուժի կիրառումից։
Եթե Ադրբեջանի քայլերը կրում են հստակ ռազմավարական բնույթ, ապա Հայաստանի պարագայում հետևում են միայն մարտավարական պատասխաններ, իր հերթին նկատում է երգիչ, երգահան Վահան Արծրունին։
Դավիթ Հովհաննեսը զարմացած է տեղի ունեցող զարգացումների շուրջ հանրության մեծ մասի անտարբեր վերաբամերմունքից։