Նոյը հայ է. Գեւորգ Նազարյան
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Լրագրող Գևորգ Նազարյանն ասում է, որ Նոյը հայ է և իր տեսակետը փորձում է հիմնավորել ծավալուն մի հատորով, որը դեռ չի հրատարակվել: Փոխարենը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի նախաձեռնությամբ ռուսերենից թարգմանվել ու հայերեն լեզվով հրատարակվել է Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հինավուրց պարեր» աշխատությունը, որի գիտական ու կիրառական մեծ նշանակության մասին այսօր խոսել են մասնագետներն ու նախաձեռնության հեղինակները:
Լրագրող Գևորգ Նազարյանին տարիներ առաջ բախտ վիճակվեց շրջագայել պատմական Հայաստանում, տեսնել Արաքսի ափին սփռված գանձերը, որոնք այժմ սահմանի մյուս կողմում եմ: Պատրաստվեց ֆիլմ՝ «Արաքսի այն ափին», բայց կուտակված հարուստ նույթը փոխանցելու համար դա բավարա չէր, որոշվեց ամեն ինչ հանձնել թղթին: Գևորգ Նազարյանի ծավալուն աշխատությունը պատրաստ է և սպասում է տպագրության: Հեղինակն ակնկալում է, որ դա իրականացվի պետ պատվերի շրջանակներում: Իսկ աշխատության բուն նյութը մեր արմատներն են, որոնք բացահայտելու համար Գևորգ Նազարյանը գնացել է պատմության ամենահեռավոր խորքերը:
Սույնը պնդելուց առաջ հեղինակն ուսումնասիրել է բազմաթիվ աղբյուրներ և դրանց հիման վրա արել սեփական եզրակացությունը, որն էլ ամփոփել է մեկ ծավալուն աշխատության մեջ՝ ինչպես արդեն նշվեց՝ դեռևս չտպագրված: Մեկ այլ աշխատության մասին, այս դեպքում արդեն տպագրված: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի նախաձեռնությամբ ռուսերենից թարգմանվել ու հայերեն լեզվով հրատարակվել է պատմական գիտությունների դոկտոր Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հինավուրց պարեր» աշխատությունը, կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Հակոբյան:
Սրբուհի Լիսիցյանին հաճախ կոչում են «հայկական պարի Կոմիտաս»: Ինչպես Կոմիտասն է մոռացությունից փրկել և հարազատ ժողովրդին նվիրել իր երգարվեստի գոհարները, այնպես էլ Սրբուհի Լիսիցյանը , խորապես ուսումնասիրել և իր կողմից ստեղծված համակարգի միջոցով գրառել է հազարամյակների պատմություն ունեցող հայկական պարանմուշները: «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի գնահատմամաբ աշխատությունը մեր ազգային արմատին վերադառնալու հրաշալի միջոց է, միայն թե այն բարեխղճորեն կիրառելու ցանկություն լինի:
Հավելենք, որ Կառավարության որոշմամբ սեպտեմբերի մեկից հանրապետության տասը դպրոցներում կիրականացվի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական դասավանդում: Փորձնական փուլը հաղթահարելուց հետո առարկան կդառնա պարտադիր: