Վերջերս ընդունվել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և արհեստական բանականության մասին ԵԽ շրջանակային կոնվենցիան։ Այս կոնվենցիան առաջին միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիքն է։
- Այս կոնվենցիայի ընդունմամբ արդյո՞ք արհեստական բանականությունը մարդու իրավունքներին ու ժողովրդավարական արժեքներին համապատասխանեցվելու նպատակ է հետապնդում։
- Ներկայացվող կոնվենցիան համապատասխանում է ԵՄ ԱԲ ակտին, որի շրջանակներում այնպիսի առանցքային կոնցեպտներ են դրված, ինչպիսիք են օրինակ՝ մարդակենտրոն արհեստական բանականությունը։ Ի՞նչ է սա նշանակում։
- Արդյո՞ք այս շրջանակային կոնվենցիայի ընդունումը կնպաստի այս ոլորտում դատավարական իրավունքների ամրագրմանն ու ավելի լայն երաշխիքների ամրագրմանը։
- Ինչպե՞ս կկանխվեն ռիսկերը մարդու իրավունքների վրա։
- Ո՞ր դեպքերում իրավասու իշխանությունն իրավունք կունենա արգելել ԱԲ որոշ համակարգերի կիրառումը։
- Շրջանակային կոնվենցիայի կարգավորման առարկան ծածկելո՞ւ է ԱԲ համակարգերի կիրառումը պետական և մասնավոր սեկտորներում։
- Արդյո՞ք շրջանակային կոնվենցիայով կհաջողվի հավասարակշռել ԱԲ կիրառման օգուտներն ու ռիսկերը։
- Ի՞նչ փոփոխություններ կլինեն կոնվենցիայի ընդունմամբ ԵԽ անդամ-պետությունների ներպետական օրենքներում։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանն է։