Եթե ցանկանում եք զբոսաշրջության ոլորտում ձեռք բերել պահանջված, հաճելի ու շահութաբեր մասնագիտություն և, ստանալով համապատասխան որակավորում, դառնալ գրագետ և մրցունակ մասնագետ զբոսաշրջության ինդուստրիայում, ապա «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը նախատեսված է Ձեզ համար:
«Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագիրը նպատակաուղղված է զբոսաշրջության ոլորտում կառավարման ունակությունների ձևավորմանը:
Բիզնես վարչարարություն, կառավարման հմտություններ, զբոսաշրջության ոլորտի իրավական կարգավորումներ, կառավարման տեխնոլոգիական ունակություններ և մի շարք այլ հմտություններ ու գիտելիքներ պահանջող մասնագիություն, որի կենտրոնում հաճախորդն է, իսկ հաճախորդին գոհացնելն ու գրագետ սպասարկելը հեշտ գործ չէ:
Զրույց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի հետ: