ԿարևորՔաղաքական

Զախարովան հայտարարել է Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման նախապատրաստման մասին

«3+3» տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը Հարավային Կովկասի հարցով, որը նախատեսված է Թուրքիայում, նախապատրաստական փուլում է, Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարող եմ ասել, որ Անկարայում նման հանդիպում է նախատեսվում»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ ձեռք բերված համաձայնության արդյունքների հիման վրա երկրները համատեղ կհայտարարեն կոնկրետ ժամկետներ։

Back to top button