ԿարևորՍպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում պարտվել է Հունգարիայի թիմին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվել է Հունգարիայի թիմին։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը ոչ ոքի է խաղացել Ռիչարդ Ռապորտի, Շանթ Սարգսյանը՝ Պետեր Լեկոյի, Գաբրիել Սարգսյանը՝ Սանան Սյուգիրովի հետ։

Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է Բենջամին Գլեդուրային:

Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր։

Back to top button