ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Քննարկման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։ Վերջիններս ամփոփվել են մեկ համահավաք փաստաթղթում և ըստ իրավասության կներկայացվեն պետական իրավասու մարմնին։

Փաստաթղթի կազմման աշխատանքներին մասնակցել են Խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի անդամ չհանդիսացող, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ներկայացուցիչը։

Back to top button