Դպրություն

Ի՞նչ իրավիճակ է երաժշտական դպրոցներում այժմ․«Դպրություն»

Ըստ մանկավարժների, շատ երեխաներ ընդունվում են երաժշտական դպրոցներ միայն, այսպես կոչված, «կիրառական մասնագիտություններով»։ Եվ կան այնպիսի երաժշտական գործիքներ, որոնք դեռ տարիներ առաջ համարվում էին «մեռնող գործիքներ»։

Ի՞նչ իրավիճակ է երաժշտական դպրոցներում այժմ։ Ո՞ր տարիքային խումբը, ի՞նչ պայմաններում և ի՞նչ է սովորում։

«Հիմա նույնիսկ կլարնետ, դուդուկի խնդիրը շատ ավելի մեծ է։ Պահանջը՝ սովորաբար կիթառն է գերակշռում և վոկալ բաժինները, որովհետև երեխաները չեն ուզում չարչարվել։ Բայց մենք այսօր լուրջ պահանջներ ունենք», – ասում է Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Սողոմոնյանը։

«Երեխաները պետք է ունենան երաժշտական կրթություն, որվհետև դա նպաստում է և՛ մաթեմատիկական հաշվարկին, և՛ իր մտահորիզոնին, ինչը հանրակրթությանը ավելի օգտակարություն է ապահովում՝ կրթական առումով», – ասում է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մամիկոն Անդրեասյանը։














Back to top button