Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության մատնեց Նիկիտա Վիտյուգովին։
Շանթ Սարգսյանը ոչ ոքի խաղաց Դևիդ Հոուելի հետ։
Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ։
Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը կիսեց Գևեյն Ջոնսի հետ:
Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր: Առաջին 6 տուրերում հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):