Նա իր անցած ճանապարհը բնութագրում է սարյանական վառ գույներով․ կարծում է, որ բոլորի կյանքում էլ դժվարություններ լինում են ու դրանք պետք է հաղթահարել։
«Հայ-Չինական գործընկերության կենտրոն» ՀԿ նախագահ Արմեն Մխիթարյանը մտածում էր ընտրել դիվանագիտության ճանապարհը, բայց ընդունվեց Մոսկվայի Կառավարման ինստիտուտի «Քաղաքային տնտեսության կառավարման կազմակերպում» ֆակուլտետ։
Երկար տարիներ պետական համակարգում աշխատելուց հետո նա բիզնես ոլորտում ընտրեց հայ–չինական բարեկամության ճանապարհը։
Չինաստանի պատմությունն ու հարուստ մշակույթը, Չինաստանի առանձնահատկությունները, կենցաղավարումը, կրթական համակարգը, արժեհամակարգը, խորը փիլիսոփայությունը, ներքին կարգապահությունը գրավեցին նրա ուշադրությունը, և որոշեց ստեղծել կենտրոն, որի միջոցով կզարգացնեն հայ–չինական կթական, մշակութային ու տնտեսական ուղղությունները։
Նրա համար կարևոր են հույզերը, բայց դրանք կառավարելն ու հետո ճիշտ որոշումներ կայացնելն ավելի կարևոր են։ Կարծում է, որ մարդը պետք է երջանիկ զգա, գնահատի ամեն վայրկյանն ու օրը։ Բարին բարով պետք է հատուցվի, ցանկացած երազանք իրականացնելու համար ցանկություն է պետք, քանի որ հնարավորությունները շատ են՝ ասում է Արմեն Մխիթարյանը։