ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի կարող բխել և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար. Պեսկով

ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ չի կարող բխել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի կարող բխել և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Ընդհակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Մենք այդ դիրքորոշումը համբերատար կհասցնենք Հայաստանի ղեկավարությանը»,- ասել է նա լրագրողներին։

Այսօր Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանն իր անդամակցությունը սառեցրել է ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության, պետականության համար։

Back to top button