Լիբանանում փեյջերների պայթեցման գործողության հետևում կանգնած է Իսրայելը. The New York Times
Լիբանանում փեյջերների պայթեցման գործողության հետևում կանգնած է Իսրայելը: Այսպիսի հայտարարություն է արել երեքշաբթի օրը The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ իսրայելցիները «պայթուցիկ սարք են թաքցրել» թայվանական արտադրության փեյջերների նոր խմբաքանակում։ Սարքերում պայթուցկը տեղադրվել է մինչ դրանք Լիբանան բերելը:
Հրատարակությունը նշում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մարտկոցի կողքին, ներկառուցված է եղել նաև անջատիչ, որը կարող է օգտագործվել փեյջերը հեռահար պայթեցնելու համար։
Ավելի վաղ CNN-ը նաև նշել էր, որ Լիբանանում տեղի ունեցած պայթյունները «իսրայելական հետախուզության և իսրայելական բանակի համատեղ գործողության արդյունք են»։ Միաժամանակ հեռուստաընկերությունը կարծում է, որ աննախադեպ հարձակումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության հետագա սրմանը։
Կապի սարքերը Լիբանանի տարբեր շրջաններում երեքշաբթի օրը պայթել էին գրեթե միաժամանակ։ Հեզբոլլահը մեղադրել է Իսրայելին՝ սպառնալով «արդար պատասխան տալ»։
Ըստ Reuters-ի՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում փեյջերները բերվել են Լիբանան Հեզբոլլահի անդամների համար: Ինչպես հայտնում է Al Jadeed հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադին, պայթյունների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, մոտ 4 հազարը վիրավորվել։ Նրանցից մոտ 500-ը ամբողջությամբ կամ մասնակի կորցրել են տեսողությունը։
Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել միջադեպը։