ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

«Դրոշմ ինքնության»․ Էջմիածինը պատրաստվում է Մյուռոնօրհնությանն ու Մայր տաճարի վերաօծմանը

6 տարի տևած հիմնանորոգումից հետո Մայր Տաճարը բացում է իր դռները։ Որմնանկարները, որոնք դարերի ընթացքում պատվել էին ծխի և մրի շերտով, վերագտել են իրենց նախկին գույները: Վերականգնող վարպետները ձգտել են պահպանել դրանք այնպես, ինչպես 18-րդ դարում վրձնել են Հովնաթանյան որմնանկարիչները:

Սեպտեմբերի 28-ին և 29- ին նախատեսված Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման կարգախոսն է՝ «Դրոշմ ինքնության»։ Արարողակարգերի  տարբերանշանի վրա պատկերված են Մայր Տաճարը, մյուռոնի կաթսան և Արարատ լեռը։

Back to top button