Թուրքիայի հայությունը միշտ կողմ է եղել երկու երկրների հարաբերություններին, սակայն այսօր երկու երկրների հարաբերությունները պատանդ են Ադրբեջանի ձեռքում՝ ասում է Թուրքիայի «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Թուրքական հասարակությունն ու մամուլը որևէ անդրադարձ չեն ունենում երկու երկրների հարաբերություններին, հանդիպումներին։ Այդ հարցն այսօր այնքան էլ չի հետաքրքրում թուրքերին, քանի որ երկրի ներսում բազմաթիվ տնտեսական ու քաղաքական այլ խնդիրներ կան։ Դրանք գնալով մեծանում են, և երկրում թուրք հասարակության համար ապրուստի միջոցներ գտնելը դժվարանում է։ Բոլոր այդ խնդիրները չեն կարող շրջանցել հայ համայնքի ներկայացուցիչները», — նշում է «Ակօսի» խմբագիրն ու ավելացնում, որ Թուրքիայի նախագահի հայտարարություններին ու տարածաշրջանում լիդերության ձգտումներին հայաստանցի հասարակությունն ավելի մեծ տեղ է տալիս, քան Թուրքիայի բնակիչները։
Ի դեպ, Թուրքիայի հայ համայնքը միշտ կողմ է եղել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու դիվանագիտական կապերին՝ ավելացնում է Բագրատ Էստուկյանը։