Մասնագիտություն

Անշունչ մետաղին կյանք պարգևողը. «Մասնագիտություն»

Եթե ուզում ես դարբին դառնալ, ապա հզոր ուժից, ստեղծագործ մտքից և ամրակուռ ձեռքերից զատ պետք է ունենաս նաև տաք սիրտ ու ջերմ հոգի:

Մետաղի մոգական ազդեցության արդյունքում ստեղծված երկրագործական և արհեստագործական գործիքներ, կենցաղային իրեր, դռների, պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ և այլն. հնագույն ժամանակներից դարբնությունը մարդու ուղեկիցն է եղել:

Ընտանիքի ավագներից կամ վարպետներից սերնդեսերունդ ժառանգած ավանդույթների ու մասնագիտական հմտությունների արդյունքում դարբնի ձեռքերում մետաղը րոպեների ընթացքում վերածվում է գեղեցիկ դետալի:

Ու չնայած մասնագիտությունն այսօր համարվում է ոչ մոդայիկ, բայց դրա մշակութային արժեքն ու նշանակությունը շարունակում է անգնահատելի մնալ:

Զրույց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:

Back to top button