Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարել է Իրան այցի մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ շուտով կայցելի Իրան, որտեղ քաղաքական և տեխնիկական բանակցություններ կվարի։
«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին և ես համաձայնեցինք, որ կարևոր է շարունակել մեր փոխգործակցությունը: Ես շուտով կայցելեմ Թեհրան՝ քաղաքական և տեխնիկական հանդիպումների համար»,- գրել է Գրոսին X-ում (նախկինում՝ Twitter):
Agreed with Vice-President and President of the Atomic Energy Organization of Iran, Mohammad Eslami, on the importance of maintaining our engagement. I will be visiting Tehran 🇮🇷 soon for important political and technical meetings. pic.twitter.com/JYf8aHofiF
— Rafael MarianoGrossi (@rafaelmgrossi) September 16, 2024
Հունիսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհուրդն ընդունեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած բանաձևը, որը քննադատում էր Թեհրանին ԱԷՄԳ-ի հետ անբավարար համագործակցության համար:
Սեպտեմբերին Գրոսսին հայտարարել է, որ Իրանը դեռևս չի պարզաբանել իր օբյեկտներում ուրանի հետքերի ծագումը: Նրա խոսքով՝ գործակալությունը դեռևս չունի բավարար տեղեկատվություն՝ պարզելու համար, թե արդյոք Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ։