Վերնատուն

Կապող օղակներ՝ անկախական անցյալի ու սյուռեալիստական ներկայի միջև․ Նանա Արամյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը․ «Վերնատուն»

Նանա Արամյանը ներկայացնում է 90-ականների արվեստագետների մի սերունդ, ովքեր արվեստի ավանդական մոտեցումները հիմնովին վերանայելու հայտ ներկայացրեցին՝ արվեստը դիտարկելով իր բազմազանության մեջ, համադրելով տեխնոլոգիաները, նյութերը, մեթոդներն ու կոնցեպտները։

Տարիներ անց, նրանցից շատերը պիտի վերադառնային ավանդական նկարչությանը։ Նկարիչների միությունում օրերս բացված «Գիշերային շղարշ» վերնագրով հետահայաց ցուցահանդեսը, Նանա Արամյանը գնահատում է, որպես իր արվեստի կարևոր շրջափուլի ավարտ։

«Ցուցահանդեսը ինչ որ չափով ռետրոսպեկտիվ է։ Ներկայացրել եմ գործեր, որոնք 90-ականներին եմ արել, երբ նոր էի փորձում մտնել արվեստի դաշտ և վերջինը՝ դեռ օրերս արված աշխատանք է, որի ներկը դեռ չի էլ չորացել, այդ ամենի մեջ փորձել եմ գտնել իրար կապող օղակներ»,– մեկնաբանում է արվեստագետը։

Խոսելով իր արվեստի փուլերի ու նաև առանձնահակությունների մասին, Նանա Արամյանը նշում է, որ իրենց սերնդի արվեստի դրսևորումները կապված էր Հայաստանի անկախության, նաև նորարար ու ռադիկալ լինելու երիտասարդական տրամադրությունների հետ։

«Ես իմ գործում փորձել եմ միավորել արվեստի այն օղակները, որը ես սիրել եմ մանկուց․ դասական, եվոպական արվեստը և նոր մեդիաները։ Դասական կրթությունն ու ժամանակակից արվեստն իրար կապելը ինձ համար կարևոր է», – ասում է Նանա Արամյանը։

Նանա Արամյանի «Գիշերային շղարշ» հետահայաց ցուցահանդեսը Նկարիչների միության ցուցասրահում կշարունակվի մինչև սեպտեմբերի 21–ը։

Back to top button