ԿարևորՀասարակություն

Ամերիկահայ ռեժիսոր Սթիվեն Զաիլյանն արժանացել է «Էմմի» մրցանակի՝ Netflix-ի «Ռիփլի» ֆիլմի համար

Ամերիկահայ Սթիվեն Զաիլյանը կիրակի օրը արժանացել է «Էմմի» մրցանակի՝ Netflix-ի «Ռիփլի» ֆիլմի համար, հայտնում է Deadline-ը։

Իր ելույթում Զաիլիանն ասել է, որ հիացած է Իտալիայի գեղեցիկ բնապատկերներով, ինչպես նաև երախտապարտ է դերասաններին և սերիալի անձնակազմին:

«Իտալիայում «Ռիփլի»-ն նկարահանելը արդեն իսկ պարգև էր: Երազի պես էր: Դրանից հետո ինձ ոչինչ պետք չէր»,- ասել է Սթիվ Զայիլյանը։

Այս տարվա «Էմմի» մրցանակաբաշխությանում «Ռիփլին» հաղթող է ճանաչվել 13 անվանակարգում, այդ թվում՝ «սահմանափակ» կամ «անթոլոգիա» սերիալի լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։

Հայկական ծագումով ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվ Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա)։ Նա արժանացել է «Օսկարի», «Ոսկե Գլոբուսի» և Բաֆտայի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։

Back to top button