ԿարևորՀասարակություն

Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը հին և մաշված է, ինչը էական ներդրումներ է պահանջում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադաձ է եղել մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ներկա վիճակին: Քաղաքապետը նշել է, որ Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, ինչը էական ներդրումներ է պահանջում: Երևանում առկա հեղեղատար համակարգն արդեն իսկ ամբողջությամբ գույքագրվել է, և այս շաբաթ Կառավարությունում այդ թեմայով քննարկում է լինելու:

Մաշտոցի պողոտայի շենքերը նախատեսվում է ապահովել գեղարվեստական լուսավորությամբ. իրականացվում են գույքագրման աշխատանքներ:

Երևանի սանմաքրման հավաքակայանը կհամալրվի ևս 6 նոր հատուկ տեխնիկայով: Մեքենաներն արդեն Հայաստանում են:

«Ակտիվ քաղաքացի» հարթակով անցած կիսամյակում ստացվել է 15016 հայտ, որից 5447-ը անմիջապես հարթակի, 9569-ը 1-05 հեռախոսահամարի միջոցով է փոխանցվել: Չկատարված հանձնարարականների թիվն այս պահին 109-ն է, որից 57-ն ավարտական փուլում է:

GIS համակարգում տեսանելի կդառնա նաև Երևանում առկա ինքնակամ շինությունների տեղադիրքը: Այն հնարավորություն կտա ըստ խտության, մասնավորապես բնակելի տների առումով, հասկանալ թաղամասային ինչ առաջնահերթություններով անդրադառնալ դրանց օրինականացմանը:

Երևանի փողոցների անվանումները հուշող ու բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովող ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ: Կենտրոն վարչական շրջանում արդեն իսկ տեղադրվել են 26 թուջե ձուլվածքով ուղեցույց ցուցանակներ, իսկ շենքերի համարակալման՝ 15:

Ընթացիկ տարում Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ: Տնտեսումների հաշվին՝ լրացուցիչ ծրագրով աշնանը ցանցը կընդլայնվի ևս 5 կմ-ով:

Back to top button