Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Ծիծեռնակաբերդ։ Նրան ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Հիշենք ցեղասպանության զոհերին.
Անասելիի հետ բախվելով՝ պետք է հիշենք, մտորենք, բայց և գործենք։
Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- գրել է նա X-ում Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո։
Ստեֆան Սեժուրնեն Հայաստան է ժամանել այսօր։
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:
Gardons en mémoire les victimes du génocide.
— Stéphane Séjourné (@steph_sejourne) September 15, 2024
Face à l’indicible, nous devons nous souvenir, nous recueillir mais aussi agir.
Français et Arméniens sont à jamais liés.
🇦🇲🇫🇷 pic.twitter.com/LkJlMhWMF3