ԿարևորՀասարակություն

Աշտարակ համայնքի 5 բնակավայրերի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

49 մլն 848 հազ դրամի ներդրմամբ՝ կապույտ վառելիքը այս տարի կհասնի Աշտարակ, Բյուրական,Սասունիկ, Ուջան, Ղազարավան բնակավայրերի տասնյակ բնակիչների տներ։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նշված բնակավայրերում գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվել 2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի արժեքի 45 %-ը կամ 22 մլն 431 հազ դրամը վճարել է Կառավարությունը, իսկ 55 %-ը կամ 27 մլն 417 հազ դրամը Աշտարակի համայնքապետարանի հատկացումն է։

Աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, այս պահի դրությամբ անցկացված են գազատար խողովակները, բնակիչներին գազը հասանելի կլինի տարեվերջին։

Արագածոտնի մարզպետի որոշմամբ ստեղծված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման հանձնաժողովի կողմից օրերս ստուգայցեր են իրականացվել դեպի նշված բնակավայրեր։

Back to top button