Հասարակություն

Հաքերային հարձակման է ենթարկվել ԴԱՀԿ կայքը

Այսօր հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող  ծառայության   achurd.am կայքը, որի պատճառով ժամը 09:30-ի մոտակայքում  խաթարվել է գործող էլեկտրոնային հարկադիրաճուրդիօնլայնհամակարգիաշխատանքը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դիմել է իրավասու մարմիններին՝ կատարվածի  վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Համապատասխան աշխատանքներ են տարվել կայքի  բնականոն աշխատանքի վերականգման ուղղությամբ և ժամը 16:20-ի դրությամբ achurd.am կայքը անխափան աշխատում է, հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։

Back to top button