ԿարևորՔաղաքական

Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը. Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ:

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը երեկ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։

Պետքարտուղար Բլինկենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը: Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։

Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին, որոնք օգուտ են բերում Հայաստանի ժողովրդին և կովկասյան տարածաշրջանին»։

Back to top button