ՀՀ–ում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի ենթակայան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում (Սյունիքի մարզ) կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը, հայտնում են ՀՀ–ում Իրանի դեսպանությունից։
Այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։
Այցից հետո Մեհդի Սոբհանին փորձագետների և մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են էլեկտրահաղորդման գծին և ծրագրի ավարտի արագացմանն առնչվող հարցեր։
Նշվում է, որր այս նախագիծը, որպես երկու երկրների էներգետիկ որոլտում համագործակցության զարգացման կարևորագույն ծրագրերից մեկը, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված:
سفیر جمهوری اسلامی ایران در ایروان از پست ۴۰۰ کیلو ولتی نوراوان بازدید کرد
— IRI Embassy in Armenia (@iraninyerevan) September 13, 2024
سفیر جمهوری اسلامی #ایران در #ارمنستان با حضور در پست در حال ساخت ۴۰۰ کیلو ولتی #نوراوان، از پیشرفت پروژه خط سوم انتقال برق بین ایران و ارمنستان که توسط شرکت ایرانی #صانیر در حال اجرا است، بازدید به عمل… pic.twitter.com/jaAyHnvrci