ԿարևորՄիջազգային

Իրանը վերահաստատում է միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշումը

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին վերահաստատել է երկրի սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ:

«Քիչ առաջ ողջույնի հեռախոսազանգ ստացա Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանից։ Ես վերահաստատեցի մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարեւանների հետ։ Հայտնել եմ նաև մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,- ասել է Մաջիդ Թախտ Ռավանչին X-ում կատարած գրառման մեջ:

Հինգշաբթի Վահան Կոստանյանը շնորհավորել էր Թախտ Ռավանչիին նոր նշանակման կապակցությամբ։

«Գնահատում ենք Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս առնչությամբ մտքեր փոխանակվեցին վերջին զարգացումների շուրջ»,- հեռախոսազրույցից հետո գրել է Կոստանյանը X-ում :

Back to top button