ԿարևորՄիջազգային

Առաջին անգամ մասնավոր անձը դուրս է եկել բաց տիեզերք

Իլոն Մասկի ամերիկյան SpaceX ընկերությունն առաջին անգամ մասնավոր անձին դուրս է բերել բաց տիեզենք։

Polaris Dawn առաքելության կապիտան և հովանավոր, միլիարդատեր ավիատոր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել Երկրի մակերևույթից ավելի քան 700 կմ բարձրության վրա 25 հազար կմ/ժ արագությամբ թռչող Dragon տիեզերանավից և  մի քանի րոպե անց հաջողությամբ հետ է վերադարձել։

SpaceX-ի առաջատար ինժեներ Սառա Գիլիսը, հետևելով նրան,  բաց տիեզերքում նույնպես մի քանի րոպե է անցկացրել։ Մասնավոր անձնակազմի երկու մյուս անդամները՝ Գիլիսի գործընկեր Աննա Մենոնը և Այզեկմանի ընկեր Սքոթ «Քիդ» Փոթեթը, մնացել են տիեզերանավի ներսում։

Սակայն նրանք նույնպես հայտնվել են անօդ տարածության մեջ, քանի որ Dragon–ը օդային փականներ չունի, և տիեզերք դուրս գալու համար պետք էր լայն բացել լյուկը։

Back to top button