ԿարևորՀասարակություն

44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ․ Փաշինյան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ, ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ նիկոլ Փաշինյանը։ 

«44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք։ Նաև անվտանգության խորհրդում այդ հարցը քննարկվել է։

Ներքին գործերի նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ, որ մենք ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունները պետք է վերանայենք, որովհետև այն մեթոդաբանությունները, որոնցով աշխատել ենք, չեն համապատասխանում նոր մարտահրավերներին։

Նոր մեթոդների կիրառությամբ՝ մենք արդեն որոշակի ոչ մեծ արդյունքներ ունենք։ Այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել»,- ասել է վարչապետը։

Back to top button