Լուսյա Աղաջանյանը մշեցի Արթին պապի ու Այրարատ աշխարհից Արեգնազ տատի թոռն է: Լուսյա տատը նայում է իրենց տան դռանն ու ասում՝ տատս շատ հաղթանդամ, բարձրահասակ կին էր, թե ոնց էր պապիս ուզել` չգիտեմ:
Լուսյան դեռ դպրոցահասակ էր, որ Արթին պապը հյուրընկալում էր Սմբատ զորավարին, Դրոյին, Խաչիկ Դաշտենցին: Ասում-խոսում էին, հետո պապը իր սայլը լծում էր էշերով ու նրանց ճանապարհում: Հիմա Լուսյա տատը իր տատի կարոտն առնում է նրա խոսքն ու խորհուրդները թոռներին փոխանցելով: