Կովկասյան կենսոլորտային արգելոցում Թերեք անունով պարսկական ընձառյուծը սպանվել է այն ժամանակ, երբ բաց թողնվել է իր բնական միջավայր: Նախնական տվյալներով՝ կրակել են անվտանգության նկատառումներից ելնելով։ Ազատվելուց անմիջապես հետո գիշատիչը վազել է դեպի այն տարածք, որտեղ մարդիկ են եղել։
«Վանդակից բաց թողնված հազվագյուտ կենդանուն գնդակահարել են, քանի որ մեր տվյալներով՝ ազատվելուց որոշ ժամանակ անց այն ցանցի երկայնքով վազել է դեպի այն վայրը, որտեղ հավաքված մարդիկ են եղել և անվտանգության նկատառումներից ելնելով այն վերացվել է»։
Ընձառյուծը սատկել է հուլիսի 15-ին, սակայն լուրը լայն հանրությանը հայտնի է դարձել միայն հիմա՝ շնորհիվ Բնության արգելոցների փորձագիտական խորհրդի՝ ՌԴ բնապահպանության նախարարությանը ուղղված դիմումի, ինչից հետո Կրասնոդարի երկրամասի դատախազությունը հետաքննություն է սկսել։
Ինչպես նշել են վերահսկիչ գործակալությունից, Կովկասյան կենսոլորտային արգելոցը գտնվում է երեք շրջանների տարածքում։ Ուստի դեռ ճշտվում է, թե կոնկրետ որտե՞ղ է տեղի ունեցել միջադեպը, և ո՞ր կառույցի իշխանությունները կգնահատեն կատարվածը։
Ամեն դեպքում հետաքննություն է իրականացվում։ Թերեքը մեծացել է Սոչիի ազգային պարկի Կենտրոնասիական ընձառյուծի վերականգնման կենտրոնում: Այսօր ընձառյուծները հազվագյուտ կենդանիներ են, որոնք անհետացման եզրին են: