ԿարևորՍպորտ

Ազգերի լիգա․ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան 2-0

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում 2-0 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

Առաջին խաղակեսում թիմերը գոլ խփել չկարողացան։

Ավելացված չորրորդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Հյուսիսային Մակեդոնիայի եւ ռումինական «Կրայովայի» պաշտպան Զայկովը։

Երկրորդ խաղակեսում՝ 70-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Էնիս Բարդհին։ 78-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Բոյան Միովսկին։

C լիգայի չորրորդ խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Լատվիան 1:0 հաշվով հաղթել էր Ֆարերյան կղզիներին։

Հյուսիսային Մակեդոնիան 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը 3 միավորով երկրորդ տեղում է։ Լատվիան նույնպես ունի 3 միավոր։

Back to top button