ԿարևորՀասարակություն

Մատենադարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում հայագիտական օղակների, բարերարների հետ կքննարկի գիտական կապերի խորացման հնարավորությունները

Մատենադարանի պատվիրակությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։
Տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ պատվիրակությունը Բոստոնի և Նյու Յորքի հայագիտական օղակների, թանգարանների պատասխանատուների և բարերարների հետ կքննարկի գիտական ու գործնական կապերի խորացման հնարավորությունները:

Սեպտեմբերի 9-ին պատվիրակությունն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան (Բոստոն), հանդիպել գործադիր տնօրեն Ջեյսըն Սոհիկյանի և աշխատակիցների հետ, ծանոթացել ցուցադրություններին և Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների՝ թանգարանի ձեռագրական հավաքածուների երկու տասնյակից ավելի նորոգած մատյաններին:

Պատվիրակությունը հանդիպել է նաև բարերար, դոկտոր Նուբար Աֆեյանին, ներկայացրել Մատենադարանի ընթացիկ և հեռանկարային գործունեությունը, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները:

Back to top button