Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի սահմանադրականության հարցը կքննվի սեպտեմբերի 24-ին
Սահմանադրական դատարանը որոշել է Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունը կսկսվի 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ
հոդվածի 4-րդ մասի հիման վրա՝ գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով:
Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։