ԿարևորՄիջազգային
Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Ռուսաստան՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, երկրի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Այս մասին հայտնում է irna.ir-ը:
«Բարձրաստիճան պաշտոնյան պետք է հանդիպի Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը` քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցող կարևորագույն զարգացումները:
Ակնկալվում է, որ Ահմադյանը ռուսական կողմի հետ կարծիքներ կփոխանակի քաղաքական, անվտանգության և տնտեսական հարցերի շուրջ»,- գրում է irna.ir-ը։