ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՀՀ ԱԺ նախագահն ու Իրաքի գերագույն դատարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նման այցերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ շեշտելով ՀՀ պատրաստակամությունը խորացնելու Իրաքի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները:

Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ու Իրաքի հարաբերությունների պատմական հենքը, դրանց նոր խթան հաղորդելու Իրաքի ցանկությունը, ինչպես նաև Իրաքում հայկական համայնքի առկայությունը:

ՀՀ ԱԺ նախագահը խոսել է նաև տարածաշրջանային զարգացումներից՝ վերահաստատելով խաղաղության օրակարգին ՀՀ հավատարմությունն ու հաստատակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

Back to top button