ԿարևորՔաղաքական

Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագրի» նախագծի վերջին խմբագրված տարբերակը, որն առաջարկել է հայկական կողմը, ամբողջապես համաձայնեցված է, Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, սա է եղել մեր առաջարկը՝ ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում  համաձայնեցնել: Հետևաբար, տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չունենք: Այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ, խնդիրներ է փորձում ներառել բանակցային  գործընթաց: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը  ստորագրել։ Իհարկե, մի  տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չի լինի կարգավորեվել, մնացյակը կմնա հետագա բանակցություններին՝ կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում այս կամ այն հարցում։»,-ասել է Ա.Միրզոյանը:

Back to top button