ԿարևորՀասարակություն

«EggEnergy» ընկերության հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել

Լատվիա կատարած այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նախախարարը։

«Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ՝ տարեկան 10 մլն խմ և օրգանական պարատանյութեր։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբեր ամսին ընկերության ներկայացուցիչների այց կազմակերպել Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում կիրառելու նպատակով»,-գրել է Պապոյանը։

Back to top button