ԿարևորՄշակույթ

Թուրքիայի հարավ-արևելքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09.31-ի սահմաններում, օջախը գտնվում է 7 կիլոմետր խորության վրա Էվրի քաղաքի մոտ:

Թուրքիայում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր տեղի էին ունեցել 2023 թվականի փետրվարի 6-ին Մարաշ նահանգում՝ ինը ժամ տարբերությամբ։ Թուրքական իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ» ավելի քան 53 հազար մարդ երկրաշարժերի զոհ է դարձել, ավելի քան 107 հազարը վիրավորվել է։

Back to top button