ԿարևորՄիջազգային

Դատավորը Թրամփի դատավճիռը հետաձգել է մինչև նոյեմբեր

Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավճիռը՝ Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով հետաձգել է՝ այն սեպտեմբերի 18-ից տեղափոխելով նոյեմբերի 26-ին, հայտնում է NBC-ն։

Նշվում է, որ դատավոր Խուան Մերչանը բավարարել է նախագահի հանրապետական ​​թեկնածուի փաստաբանների խնդրանքը՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո դատական նիստն անցկացնելու վերաբերյալ։

Մայիսի վերջին Թրամփը մեղավոր է ճանաչվել ֆինանսական կեղծիքների գործի բոլոր 34 կետերով։ Նա ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահն է, որը երդվյալ ատենակալների կողմից հանցագործության համար մեղավոր է ճանաչվել։ Դատավճռի հրապարակման օր էր նշանակվել սեպտեմբերի 18-ը։

Back to top button