ԿարևորՔաղաքական

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային՝ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային՝ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Անհամբեր սպասում եմ մեր փոխգործակցությանը և համագործակցությանը Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- ասել է նախարար Միրզոյանը X-ի եթերում։

Նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբային տարիներ շարունակ կառուցողական համագործակցության համար և մաղթել հաջողություններ։

Ուկրաինայի խորհրդարանը հինգշաբթի Անդրեյ Սիբիգային նշանակել է երկրի արտաքին գործերի նոր նախարար։

Սիբիգան կփոխարինի Դմիտրի Կուլեբային, որը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարությունը 2020 թվականից, բայց պաշտոնանկ արվեց չորեքշաբթի, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսեց կառավարությունում վերադասավորությունները։

Սիբիգան ավելի վաղ Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, իսկ ապրիլին ստանձնել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Back to top button