1922 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Կ․Պոլսի հայոց պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Տեր-Եղիայանը կարողանում է Մեծ եղեռնին և Հայկական հարցին վերաբերող բազմաթիվ արխիվային փաստաթղթեր ու վավերագրեր դուրս բերել Օսմանյան կայսրության մայրաքաղաքից։ Նա դրանք ուղարկում է Մանչեստերում գտնվող Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանին, որը հետագայում այդ նյութերը տանում է Մարսելի հայոց առաջնորդարան։ 1938 թվականին արխիվը վերջնականապես տեղափոխվում է Երուսաղեմի հայոց պատրիարքարան։
Թեմային է անդրադառնում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը։
«Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան-ժողովածուն»` մաս 3-րդ։