Հատվող եթեր

Մեղմ և փոթորկուն արվեստագետը. «Հատվող եթեր»

Մեկ՝ մեղմ և հանգիստ, մեկ՝ փոթորկուն, ալեկոծված. մի յուրահատուկ ստեղծագործական աշխարհ են ներկայացնում Մանոն Արմինե Ավետիսյանի զգացմունքային և փոթորկուն ստեղծագործությունները:

Արտաքին աշխարհից ստացած հույզեր, հոգեվիճակներ, ապրումներ, որ ամփոփվում են նկարչուհու անչափ զգացմունքային կտավներում, և, որ ամենահետաքրքիրն է, բոլոր նկարներին միավորում է մեկ լուսավոր խորհուրդ. հույսը, հավատը և սերը:

Գույների նուրբ զգացողությամբ, ինքնատիպ ձեռագիր կրող ստեղծագործությունները լի են սիրով և լավատեսությամբ, հաղորդում են դրական լիցքեր և ներդաշնակություն:

Մանոն Արմինե Ավետիսյանը ծնվել է նկարիչ-արվեստաբանի ընտանիքում, նկարել սկսել է մանկուց:

Փոթորկուն ապրումների, վառ տպավորությունների, տրամադրության նկարչուհի է Մանոն Արմինե Ավետիսյանը, բազմաժանր արվեստագետ, որ նկարում է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն կտավներ՝ աշխատելով տարբեր նյութերով՝ պաստել, ջրաներկ, յուղաներկ, տուշ և այլն։

Բոլորովին վերջերս Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում բացվեց Մանոն Արմինե Ավետիսյանի «Էմոցիոնալ փոթորիկ» անհատական ցուցահանդեսը, նկարչուհին արվեստասերներին ներկայացրեց տարբեր շրջաններում ստեղծված և սիրված իր ինքնատիպ աշխատանքները: Զրույց նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանի հետ:

Back to top button