Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ներկայացրել է «Սիմֆոնիկ Երևան» ծրագիրը։
Երկու օր շարունակ Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում, երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը վայելել են Տիգրան Մանսուրյանի և Հանս Ցիմմերի լավագույն ստեղծագործությունները։
Օրեր անց էլ Թումանյանի անվան այգում կրկին դասական երաժշտություն է հնչելու՝ Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնի շրջանակներում: