Ապագա սպաների գաղափարական ու բարոյահոգեբանական դաստիարակության մակարդակը ապահովվում է ռազամական կրթօջախում։
Ի՞նչն է բերում երիտասարդներին ռազմական կրթության ոլորտ՝ 30 տարի շարունակ։
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում: Կրթական լայնածավալ բարեփոխումներ ռազմական ակադեմիայում։
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30 տարիները բավական դժվարին են եղել։ Եղել են ձեռքբերումներ, տարբեր ժամանակահատվածներում կրթօջախը առերեսվել է տարբեր իրականությունների հետ, հավանաբար եղել են նաև ձախողումներ, և անշուշտ նվաճումներ, գուցե նաև՝ թերացումներ։
Ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում:
«Երբ փլուզվեց Խորհրդային միությունը և մենք կարիք ունեինք ռազմական ուսումնական հաստատություն ունենալու, 1994 թվականին ստեղծվեց բարձրագույն բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, որը իհարկե 30 տարիների ընթացքում վերափոխվեց և այժմ ունենք Ռազմական ակադեմիա։ Վերափոխվեցին ծրագրերը, մոտեցումները։ Եվ այժմ մեր կուրսանտներին մենք սովորեցնում ենք ժամանակակից մարտի կանոնները։ Մենք բարեփոխումների այն ճանապարհին ենք, որ սարքենք մերը՝ հայկականը։ Դրան է միտված նաև միջազգային փոխհամագործակցությունը, որից մենք վերցնում ենք այն ամենը, ինչը մեր դեպքում ակտուալ և իրատեսական կլինի։ Մեկ բառով՝ մենք ձևավորման փուլում ենք»,– ասում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։
«Ռազմական կրթությունը, եթե դիտարկենք զուտ որպես կրթություն, այո՛ մի շարք առավելություններ ունի, որովհետև ռազմական կրթությունը իր մեջ ներառում է քաղաքացիական կրթության տարրեր, որոնք մարդուն անհրաժեշտ են։ Չթերագնահատելով ՀՀ մնացած բոլոր բուհ–երին և մասնագիտությունները, պետք է ասեմ, որ զինվորականը իր գործի մեջ լինում է ավելի ճկուն, ավելի բանիմաց, ուժեղ, առաջնորդ, հռետոր։ Կարծում եմ, սրանք շատ կարևոր հատկանիշեր են և պետք է խորապես մտածել՝ ինչո՞ւ նախընտրել ռազմական գործը և, թե ինչքանո՞վ է զինվորական կրթություն ստացած մարդը ավելի պատրաստված»,– ասում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետի տեղակալ՝ բարոյահոգեբանական ապահովման գծով՝ գնդապետ Արթուր Մարտիրոսյանը։